նվազսպույն ապրուստ, ապրուստի
մինիմում
V 7. Переведите на русский язык:
Ջոն Լոու (1671-1729) Արկածախնդիր անձ, թե՝ մեծ տնտեսագետ Ջոն Լոուն հանրահայտ տնտեսագետների շարքում ամենագունեղ կերպարներից Է։
Ջ. Լոուն իր դատողություններն ու հետևությունները շարադրել Է «Փողի և առևտրի վերլուծությունն ազգին փողով ապահովելու առաջարկի տեսանկյունից» վերնագրով գրքում, որը լույս Է տեսել 1705 թ. (նշենք, որ այն ժամանակ հեղինակները սիրում Էին իրենց գիտական աշխատություններին տալ ծավալուն վերնագրեր)։ Ջ.էոուն խորապես համոզված էր, որ գտել Է ազգի բարօրությունն ապահովելու ամենաճիշտ դեղատոմսը։
Նրա կարծիքն այն էր, որ գարցանալու խնդիրն ունի լուծման շատ հեշտ ճանապարհ՝ երկրում պետք Է ապահովել փողի առատություն, որն Էլ ինքն իրեն պայմաններ կստեղծի մյուս ռեսուրսների՝ հողի, աշխատանքի, ձեռնարկատիրական ընդունակությունների առավել արդյունավետ օգտագործման համար։ Դրանք Էլ հենց կազմում են երկրի հարստաթյանը։
Ջոն Լոուն նշում Էր, որ ներքին առևտուրը կախված Է փողի քանակից, փողի մեծ քանակությունը մեծ թվով մարդկանց ապահովում Է աշխատանքով։ Լավ օրենքները կարող են փողի շրջանառությունը հնարավորին չափ լիակատար դարձնել և փողն ուղղել դեպի այն ճյուղերը, որոնք առավել շահավետ են երկրի համար։ Բայց որքան Էլ օրենքները ճիշտ լինեն, չեն կարող մարդկանց աշխատանք տալ, եթե շրջանառության մեջ չկա փողի այնպիսի քանակություն, որը հնարավորություն ընձեռի աշխատավարձ վճարել մեծ թվով մարդկանց։՛
Ֆիզիոկրատները պնդում էին. քանի որ ժողովոտոներին հարստություն շնորհվում է միայն բնության կողմից, ապա կառավարության ամեն մի միջամտություն տնտեսությանը անիմաստ է ն անօգուտ։ Ըստ այդ տեսության, ինչքան բերք որ դաշտերը կարողանան տալ, այնքան էլ կարելի կլինի հավաքել անկախ պետության ընղունած օրենքներից։ Եթե այդպես է, ապա պետությունն ընդհանրապես գործ չունի էկոնոմիկայի հետ և պետք է թույլ տա իր քաղաքացիներին՝ իրենք որոշեն, թե ինչ պետք է անել։
|
Из за большого объема этот материал размещен на нескольких страницах:
1 2 3 4 |


